Вверх
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Վատից վատն էլ կա...
14:06
Վատից վատն էլ կա...
Վատից վատն էլ կա...
 Մի կին անտանելի տառապանքներ էր տանում: Նա անբուժելի հիվանդություն ուներ: Մի օր նրան այցելում է մի հրեշտակ, և կինը խնդրում է ավանդել իր հոգին: Հրեշտակը զարմանում, բայց համաձայնում է:
-Ես կկատարեմ քո խնդրանքը և քեզ կտանեմ դժոխք,- ասում է հրեշտակը,- 5 րոպե հետո ես կվերադառնամ ու կհարցնեմ քեզ, թե արդյո՞ք վստահ ես, որ ցանկանում ես մնալ այդտեղ: Եթե դու կամենաս մնալ՝ կմնաս, եթե ոչ՝ ես քեզ կվերադարձնեմ կյանք:
Կինը համաձայնում ու գնում է դժոխք: Որոշ ժամանակ անց հրեշտակը հայտնվում է: Կինը ասում է.
-Ինչո՞ւ խոստացար գալ 5 րոպե հետո, բայց եկար 5 տարուց:
 Հրեշտակը քմծիծաղ է տալիս: 
-Ոչ, 5-րդ րոպեն դեռ չի էլ լրացել: Պարզապես այստեղ քո տառապանքները ավելի շատ են, քան իրական կյանքում, այդ իսկ պատճառով այստեղի 5 րոպեն քեզ թվաց 5 տարի:
Եվ ահա, այս լսելով՝ կինը միանշանակ խնդրում է հրեշտակին՝ իրեն վերադարձնել կյանք: