Вверх
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » ՊՍԺ-ն Ռոնալդուին 345.000 եվրո շաբաթական աշխատավարձ է առաջարկում
15:04
ՊՍԺ-ն Ռոնալդուին 345.000 եվրո շաբաթական աշխատավարձ է առաջարկում
ՊՍԺ-ն Ռոնալդուին 345.000 եվրո շաբաթական աշխատավարձ է առաջարկում
Ֆրանսիաական ՊՍԺ-ի ղեկավարները մտադիր են ամեն գնով թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:

L'Equipe-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը պատրաստ է պորտուգալացու տեղափոխության դիմաց «Արքայական ակումբ»-ին 100 մլն եվրո վճարել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշվում է, որ Ռոնալդուին կառաջարկվի 345.000 եվրո շաբաթական աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է մոտ 18 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվում է նաև Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: