Вверх
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Հուսով եմ, որ կշարունակեմ ելույթներս «Չելսի»-ի կազմում. Լեմպարդ
14:59
Հուսով եմ, որ կշարունակեմ ելույթներս «Չելսի»-ի կազմում. Լեմպարդ
Հուսով եմ, որ կշարունակեմ ելույթներս «Չելսի»-ի կազմում. ԼեմպարդԵվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք` լուրեր են շրջանառվում, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները առաջիկա օրերին մեկ տարի ժամկետով պայմանագիր կառաջարկեն ֆուտբոլիստին:

«Հուսով եմ, որ կմնամ «Չելսի»-ում ևս մեկ մրցաշրջան: Մենք դեռևս չենք բանակցել, սակայն ակումբը հիանալի է աշխատում և պայմանագրի առումով շրջանառվող լուրերը հավանական են թվում»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը: